Չեմ տաքանում, Ղարաբաղիս տաքությունն եմ ուզում. Ասկերանից բռնագաղթած ընտանիքի պատմությունըԱրցախցիները 9 ամիս համբերությամբ դիմացան դաժան շրջափակմանը, որովհետև գիտեին, թե ինչի համար են դա անում՝ հանուն հայրենի հողում, սեփական տանն ապրելու։
Sputnik Արմենիան շարունակում է պատմել Վանաձորում ժամանակավոր կացարան գտած ընտանիքների մասին։
Արցախից բերված ամենաթանկ իրերից մեկը հեռախոսն է․ պատշգամբի փոքրիկ աթոռին նստած 33-ամյա Լիլիթը շարունակ թերթում է արդեն հիշողություն դարձած արցախյան կյանքի լուսանկարները։ Ցույց է տալիս, թե ինչպես էին սիսեռից սուրճ ստանում, սոդայով՝ լվացքի փոշի, կովերի ուտելու համար օգտագործվող քարաղից՝ աղ, ինչպես երկու երեխաների ծննդյան օրերի տորթերին ձմերուկն էր փոխարինել, բայց օրն էլի տոնական էր անցել՝ հյուրերով, երգ ու պարով։
@ArmeniaSputnik